ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Նիպտոն քաղաքում՝ Նևադայի սահմանի մոտ, կործանվել է Eurocopter EC 130 ուղղաթիռը, որում եղել է վեց մարդ։
Այս մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA)։
Միջադեպի արդյունքում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել։
FAA-ն և ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն են սկսել վթարի վերաբերյալ:
