Վարչապետի որոշմամբ հաստատվել է Արտաքին հետախուզության ծшռայության տարբերանշանի ձևը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։

Նշվում է, որ տարբերանշանի բաղադրիչներն են՝ Հայաստանի Հանրապետության դրոշի հերթական գույները, գլոբուսի տեսք ունեցող ցանցային գրաֆիկական պատկերը, տեսասևեռման գրաֆիկական պատկերը, աչքը, չափող թիրախի նշանացույցը, ութաթև արևները։

Կիսվել սոց․ ցանցերում