ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել այսօր կալանքից ազատված եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և նրա երեխաների հետ:
Լուսանկարին կից Սիմոնյանը գրել է.
«Փառք Աստծո»:
Հիշեցնենք, այսօր՝ փետրվարի 12-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել էր Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի (Անի Գևորգյան) և Լ.Մ.-ի (Լիլի Մկրյան) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը երկու ամսով կալանավորվել էր: Գործը կապված է նրան՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ:

