Մпսկվшն պատրաստ է աջակցել. ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին և Ադрբեջшնին զսպվածության կոչ է արել

Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն դրսևորել և լուծել սահմանների սահմանազատման հանձնաժողովում առկա խնդիրները:

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացմամբ և երկրներին կոչ է անում զսպվածություն դրսևորել և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար:

Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք լրջորեն մտահոգված ենք: Մենք խստորեն կոչ ենք անում Բաքվին և Երևանին զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի համար և խուսափել իրավիճակի հետագա դեգրադացմամբ հղի ցանկացած գործողություններից: Բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով:

Նրա խոսքով՝ սահմանին տեղի ունեցածը «հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրականացմանը շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը»։

Նա հավելել է, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, Մոսկվան պատրաստ է աջակցել այդ գործընթացին։

Կիսվել սոց․ ցանցերում