Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան Ներքին Հանդում զпհվшծների հпգեհանգիստի և հпւղարկավորության արարողությունները

Երկրապահ կամավորականների միությունը տեղեկացրել է, թե որտեղ և երբ տեղի կունենան փետրվարի 13-ին հակառակորդի կրակի հետևանքով զոհված երկրապահների հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:

Գագիկ Վարազդատի Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 14-ին՝ ժամը 18։00-ից Քասախ գյուղի մշակույթի տանը։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Քասախ գյուղում։

Արսեն Գագիկի Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը 18։00-ից Նորք Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 18։00-ից, Նորքի Մարաշի Ս․Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Ջրվեժում։

Էդուարդ Համլետի Հարությունյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրվա մասին կտեղեկացնեն ավելի ուշ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ:

Կիսվել սոց․ ցանցերում