Ադրբեջանի պաշտպանության նախարարության քիչ առաջ տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերը այսօր կեսօրին Վարդենիսի ուղղությունից քվադրոկոպտերի միջոցով փորձել են հետախուզական թռիչք իրականացնել Քելբաջարի շրջանի Իստիբուլաղ բնակավայրի ուղղությամբ։
Azatutyun.am-ի փոխանցմամբ, գերատեսչության պնդմամբ՝ «ադրբեջանական ստորաբաժանումների աչալրջության շնորհիվ դրոնը ստիպված է եղել վերադառնալ, և սադրանքը կանխվել է»։
