Փոխանակման կետերում դոլարը, եվրոն և ռուբլին էժանանում են

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 407 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 426.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 438 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 434 դրամ է, վաճառքը՝ 439 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.31 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.48 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.36 դրամ, վաճառքը`4.45 դրամ։

Կիսվել սոց․ ցանցերում