Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ արձագանքել է բանտում Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքին:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Նավալնիին սպանել է Վլադիմիր Պուտինը։
«Ալեքսեյ Նավալնին մահացել է ռուսական բանտում։ Ըստ երևույթին՝ նրան սպանել է Պուտինը, ինչպես հազարավոր մարդկանց, որոնք խոշտանգվել են այդ անձնավորության պատճառով: Պուտինին չի հետաքրքրում, թե ով է մահանում, քանի դեռ նա պահպանում է իր դիրքերը. դրա համար ոչինչ չպետք է խնայել։ Պուտինը պետք է կորցնի ամեն ինչ և պատասխան տա իր արածների համար»,- հայտարարել է Զելենսկին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
