Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը, որն ըմբշամարտի Եվրոպայի ընթացիկ առաջնության քառորդ եզրափակիչում 4-5 հաշվով պարտվել էր ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ Ռաշիդովը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ՝ Թևանյանին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն տալով։

Մեր մարզիկը սփոփիչ գոտեմարտը կանցկացնի վաղը՝ փետրվարի 17-ին։

Վազգենը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր լեհ Կշիշտոֆ Բենկովսկիի հետ 1/8 եզրափակիչի գոտեմարտով և 7-2 հաշվով կամային հաղթանակ տարել։

Հիշեցնենք՝ Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս են եկել եզրափակիչ։

Աղբյուր  ArmSport.am

Կիսվել սոց․ ցանցերում