Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
