Ծանրամшրտի ԵԱ-ի մրցումային 7-րդ օրը հանդես կգա Հայաստանի երեք ներկայացուցիչ

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են պայքարը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը կմրցի 81 կգ քաշում: Մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Տղամարդկանց թիմից մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: Մրցման մեկնարկը` 22:00-ին:

Կիսվել սոց․ ցանցերում