Տարօրինակ է, որ ՌԴ-ն ու Ադрբեջшնն են խոսում նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, երբ բոլոր կետերը խախտել են. Պապոյան

«Լաչինի միջանցքն ո՞ւմ պատասխանատվություն էր, ՌԴ-ի, բա՞ց է Լաչինի միջանցքը, կա՞ Լաչինի միջանցք, չկա»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից այդքան խոսվող նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին:

«ԼՂ հայերի անվտանգությունն ո՞ւմ պատասխանատվությունն էր ՌԴ-ի, ԼՂ-ում ապրո՞ւմ են հայրեր՝ ոչ չեն ապրում, և այսպես շարունակ: Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով այն ինչ Հայաստանին է վերաբրվել ՀՀ-ն իր բոլոր պարտավորությունները կատարել ՝, բայց ցավոք այն ինչ վերաբերվում է ՌԴ-ին և Ադրբեջանին չեն կատարվել, հետևաբար տարօրինակ է, որ իրենք են խոսում նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, երբ իրենք են բոլոր կետերը խախտել»,- ասաց Պապոյանը:

Մեկնաբաներլով Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարույթունը, որտեղ երկրապահ կամավորականներին որակել էին վարձկաններ, Գևորգ Պապոյանն ասաց՝ այդ մարդիկ ՀՀ զինվորներն են, և 28 օրյա վարժական հավաքների շրջանակում գտնվում են սահմանին. «Մեր օրենսդրությամբ իրենք զինվոր են, այնպես ինչպես 18 տարեկան ժամկետայինը, այնպես ինչպես պայմանագրայինը: Այսինքն մարդիկ են, որոնք իրենց ծառայությունն անցկացրել են 15-20 տարի առաջ, և հիմա 28 օրյա վարժական հավաքների են մասնակցում՝ օրենքով սահմանաված կարգով և դա իրենց պարտավորությունն է, ավելին չգնան՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն»:

Ըստ Պապոյանի՝ նոր պատերազմի հավանականությունը մշտապես եղել է ու կա:

«Չեզոքացնելու համար խաղաղության բանակցություններ ենք վարում, որպեսզի պատերազմ չլինի, միջազգային գործընկերների հետ ենք բանակցում, դիտորդներ ենք հրավիրում, տնտեսույթունն ենք զարգացնում, բանակն ենք հզորացնում և այս ամեն ինչը որևէ երկրի դեմք չեն, ՀՀ անվտանգությունը պաշտպանելու, նոր պատերազմը կանխարգելելու համար են, որպեսզի մեկ էսկալացիա պակաս լինի, որպեսզի մեկ զինվոր պակաս վիրավորվի կամ զոհվի և այսպես շարունակ»,- ասաց պատգամավորը և հավելեց. «Եթե Մյունխենում եղած բանակցությունների տրամադրությունները պահպանվեն, կարծում եմ դրանք նպաստում են որ էսկալացիա չլինի»:

Կիսվել սոց․ ցանցերում