Պետության շալվար կմնա՞ մի երկրի փողքերին, որը բերնեբերան լցված է գործակալներով․ Վարդ Սիմոնյան

Լրագրող, հեռուստավավերագրող Վարդ Սիմոնյանը գրում է.

👖🩲Պետության շալվար կմնա՞ մի երկրի փողքերին, որը բերնեբերան լցված է գործակալներով․
կեսը արևմտյան գրանտների հախն է հաչում՝ թքելով դեպի հյուսիս
կեսը եղած-չեղածը ճղում է, որ դառնա Կրեմլում Հայաստանի արտակարգ և լիազոր գուբերնատոր կամ գոնե՝ գուբերնատորի քիսաչի
կեսը սրանցից մեկի կամ երկուսի մասին գործակալական նոթեր է դիզում՝ չհասկանալով, որ ԱԱԾ-ի համար դրանք վաղուց մակուլատուրա են
կեսը հարևան, բարեկամին է ծախում գերեզմանի չափով մի գարաժի խաթեր
իսկ թաղերի երբեմնի գողականները հաջողացրել են երկրի ուժի կենտրոնների մոտ իրենց անդուլ աշխատանքի կես դրույքը առնվազն՝ բազմապատկել։
Իսկ դուք դեռ հարցնում եք, թե ով է ծախում Հայաստանը։ Ես եմ ծախում, ես, որ սա գրեցի․․․․․
Կիսվել սոց․ ցանցերում