Խաղաղության պայմանագիրը, որն անկասկած կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում։
Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում ուս ուսի տված են առաջ գնում:
«Տարածաշրջանում պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարևոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես երրորդ կողմերին խրախուսում եմ գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել»,- ասել է նա:
