Գարիկ Գալեյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքում

Գարիկ Գալեյանը ևս երկու ամիս տնային կալանքում կգտնվի:

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերին Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել էր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:

Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերված նյութը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց էր եղել:

Նախաձեռնված նոր քրեական վարույթը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթին։

Ավելի ուշ՝ պայմանավորված Գալեյանի առողջական վիճակով, նրա խափանման միջոցը փոխվել էր, ընտրվել է տնային կալանք։

Կիսվել սոց․ ցանցերում