Հայաստանին են փոխանցվել խшղшղության համաձայնագրի՝ Ադрբեջшնի վերջին մեկնաբանությունները. Բшյրшմով

Խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները փոխանցվել են Հայաստանին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ընդունելության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը

Նա նշել է, որ Բաքուն շահագրգռված է այս ուղղությամբ բանակցային գործընթաց սկսելու հարցում։

Բայրամովը, կրկին միջամտելով Հայաստանի ներքին գործերին, ասել է, թե իբր ՀՀ-ի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը, միջազգային կազմակերպությունները և դատարանները արտացոլում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջները։

Կիսվել սոց․ ցանցերում