Պետք է հնարավորինս զերծ մնանք նման դեպքերից. Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձավ ՍԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի կալանավորմանը:

«Տեսչական մարմինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացք էին, հույս ունեմ, որ թե՛ գործառույթների շրջանակի հստակեցումը, թե՛ իրավական հիմքերի ստեղծումը, թե՛ նաև կառուցվածքային առումով ինչ-որ արվում է, պետք է նպաստի, որ հնարավորինս զերծ մնանք նման դեպքերից»,- նշեց նախարարը:

Հարցադրմանը՝ արդյո՞ք կաշառքի մեջ ներգրավված կինը ձեռք է բերել է նաև Ֆիզիոթերապիայի ինստիտուտը, ծանո՞թ է գործարքի մանրամասներին, նախարարը բացասական պատասխան տվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է: Նա մեղադրվում է կաշառք ստանալու համար:

Կիսվել սոց․ ցանցերում