Բшյդենը գովերգել է լրագրողի «երկգլուխ մկանները»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին գովել է ուրիշների մկանները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Լրագրողները Սպիտակ տան՝ Նևադայի Տահո լճում հանգստացող ղեկավարին հարցրել են, թե իրեն դո՞ւր է գալիս տարածքը։

«Ես այսպես կասեմ, ավելի լավ կլիներ, եթե ես ունենայի ձեր երկգլուխ մկաններից»,- լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել է ամերիկացի առաջնորդը։

2022 թվականի նոյեմբերի 16-ին G20 գագաթնաժողովում Բայդենը ուշադրություն հրավիրեց Առաջին ալիքի աշխատակից Յուրի Շոլմովի ֆիզիկական կառուցվածքի վրա։

«Այս տղայի երկգլուխ մկանները պարզապես վախեցնում են ինձ: Նրանք իմ գլխից մեծ են։ Հուսով եմ՝ մենք նույն թիմում ենք»,-ասել է Բայդենը։

Տեղեկանալով, որ իր դիմաց ռուս լրագրող է, ԱՄՆ նախագահը շեշտել է, որ իրեն չի հետաքրքրում նրա ազգությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին նշել է, որ օպերատորը «լավ է մարզվում»։

Կիսվել սոց․ ցանցերում