Ստшմբпւլի անտառում հրդեհ է բռնկվել

Ստամբուլի անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, կրակը մոտենում է շենքերին, հրդեհը մարելուն ներգրավված են մեծ թվով հրշեջ բրիգադներ, հայտնում է Hürriyet թերթը։

«Ստամբուլի Բյույուքչեքմեջե թաղամասի անտառապատ տարածքում հրդեհ է բռնկվել: Քանի որ կրակը մեծանում է և մոտենում մոտակա շենքերին, դեպքի վայր ժամանած մեծ թվով հրշեջ բրիգադներ ներգրավված են հրդեհի դեմ պայքարում»,- գրում է հրատարակությունը։

NTV հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհի պատճառները դեռ պարզ չեն։

Կիսվել սոց․ ցանցերում