Աлիևի վրա ճնշումը մեծանում է, ավելի վտանգավոր է դառնում, իսկ Կրեմլը պшտերшզմ է ուզում. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի France24-ին տված հարցազրույցում այն  հայտարարությունը, թե ՌԴ ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է, իրավական առումով որևէ հիմք չունի, քանի որ ՀԱՊԿ-ը չունի հարաբերությունները սառեցնելու մեխանիզմ:

«Քաղաքական առումով, իհարկե, սա ողջունելի է, սպասելի էր և ինչ-որ առումով էլ բավարար չէ, քանի որ այսպես թե այնպես ՀԱՊԿ-ում լինելով՝ որևէ անվտանգային երաշխքի չունենք, հակառակը՝ կան բազմաթիվ անվտանգային սպառնալիքներ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Մկրտչյանի խոսքով՝ նման հայտարարության համար մինչև այս պահը չկային բավարար երաշխիքներ, պետություններ, որ տային այդ երաշխիքը. «Մյունխենյան հանդիպումը եղանակ փոխեց, Փարիզն էլ՝ վերջնական կնիքը դրեց»:

Քաղաքագետը կրկին ընդգծում է՝ այնպես չէ, որ ՀԱՊԿ-ում մնալով՝ անվտանգ է, այնպես չէ, որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Հայաստանի սահմանները, հետևաբար դուրս գալու որոշումը աքսիոմատիկ ճշմարտություն է:

«Կարծում եմ, այո, հիմա հարմար պահ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, որովհետև ՀԱՊԿ-ի պաշտոնական շրջանակներն էլ կարծես թե դա են պահանջում, քանի որ «հարաբերություններ սառեցնել» արտահայտությունը ոչ թե հարցերի պատասխաններ է տալիս, այլ շատ հարցեր առաջացնում: Կարծում եմ՝ Փաշինյանը վերջնական որոշում կկայացնի»,- նշում է նա:

Միաժամանակ քաղաքագետը նկատում է՝ այս փուլում իսկապես էսկալացիայի վտանգը մեծ է. «Այն թերահավատների դասին չեմ պատկանում, որ մյունխենյան հանդիպումից հետո քաղաքական դաշտ էին նետում թեզը, թե «Ալիևի ականջները ձգեցին», լռեցրին, հակառակը՝ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է, ու նա գնալով ավելի վտանգավոր է դառնում, և մենք տեսնում ենք, որ ակնհայտորեն նետվել է Մոսկվայի գիրկը, իսկ Կրեմլը այստեղ պատերազմ է ուզում: Ցավում եմ, որ ներսում ունենք բազմաթիվ «Նոյի ագռավներ», ովքեր ՀՀ-ի փլատակներում ինչ-որ «կենացներ» են խմում, ուզում եմ սրանց դեմն առնենք: Չի կարելի գնալ պատերազմի կամ պատերազմ ընդունել երկրի սուվերեն շեմին, ու ներսում բարձրաձայն այսպիսի տեսակետներ արտահայտողներ լինեն, ընդ որում՝ այս մարդիկ ոչ մի առաջարկ էլ չունեն, նրանց լավագույն և փայլուն առաջարկը Սյունիքով՝ Զանգեզուրով ճաապարհ տալն է Ադրբեջանին՝ ռուսական վերահսկողությամբ»:

Մկրտչյանը հիշեցնում է, որ դեռևս 2022 թվականին է ասել՝ Ֆրանսիան ունի բոլոր շանսերը Հայաստանում զբաղեցնելու այն տեղը, որը զբաղեցնում է Ռուսաստանը:

«Ֆրանսիական «նավերը» չգիտեմ, բայց ֆրանսիական բաստիոնները հասցրել եմ տեսնել: Իսկ ահա ՌԴ-ի հետ ունենք միլիոնավոր դոլարների զենքի գնման պայմանագիր, որը մինչև այս պահը չի կատարվում: Այնպիսի տպավորություն է, որ մենք ներսում ունենք մարդիկ, ովքեր ՌԴ-ն՝ ՀԱՊԿ անդամ այդ թուրքալեզու պետությունները շատ ավելի վեր են դասում, քան ՀՀ պետական շահը: Հիմա այդ մարդիկ թող բացատրեն, թե ինչպե՞ս են պատկերացնում ՌԴ-ի հետ հետագա հարաբերությունները: Նրանցից մի քանիսն ունեցել են առիթ բացատրելու՝ դա ինքիշխանության կորոստն է, եթե ոչ պատերազմի ճանապարհով, ապա Նիկոլ Փաշինյանի «գրպանը» գցելով՝ «ամբողջ մեղավորությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին, նա է ստորագրել այդ թղթերը»: Ա՛յ այս «գուբեռնիայի մոլուցքով» տառապողները կգան ու այդ խնդիրը կլուծեն, իսկ իրականում ՀՀ-ն կվերածեն գուբերնիայի»:

Մկրտչյանի խոսքով՝ ՌԴ-ն ինքն է այս տարածաշրջանում իրեն դրել ՀՀ-ի հետ թշնամու կարգավիճակում. «Այնպես չէ, որ այս իշխանությւոնները «հակառուս» են, եկել են ու խնդիր դրել՝ ՌԴ-ին տարածաշրջանից հանելու, ո՛չ, հարյուրավոր փաստեր կարող եմ բերել, թե ինչպես են այսօրվա իշխանությունները կառչած ՌԴ-ի հետ հարաբերություններից, բայց երբ Նիկոլ Փաշինայնը տեսնում է, որ ՌԴ-ն բառի ուղիղ իմաստով ՀՀ-ին մատաղ է անում թուրքական աշխարհին, դրանից պետք է փրկվել»:

Միաժամանակ քաղաքագետը նկատում է, որ այսօր էլ ոուսական շրջանակները շարունակում են մեդվեդևյան՝ հայտնի թվիթերյան գրառման ոգուն հավատարիմ մնալ:

«Այս քաղաքականությունը շարունակվելու է, բայց ես առանձնացրել եմ երկու տարբերակ. մենք կա՛մ ընտրում ենք ռուսական տարբերակը, որը ենթադրում է Զանգեզուրով ճանապարհ Ադրբեջանին և Թուրքիային՝ ՌԴ-ի վերահսկողությամբ, ըստ երեևույթին՝ ինիշխանության կորուստ և ծայրագավառացում, բելառուսացում, կա՛մ ՀՀ-ն հայացքն ուղղում է դեպի Արևմուտք»,- ասում է Մկրտչյանը:

Հերմինե Կարապետյան

Կիսվել սոց․ ցանցերում