Տեսանյութը Հ1 հեռուստաընկերությունը հրապարակել է 3 տարի առաջ։ Մինչ օրս ։ Շուտով 5-րդ տարին կլրանա, որ գործը դատարան չի ուղարկվում և անգամ վերաքննիչ դատարանի որոշումը որևէ դեր չի ունեցել այս հարցում։ Արդարադատության բարեփոխումներ ասելով հուսով եմ գործի վաղեմության ժամկետ լրացնելը նկատի չեն ունեցել տեսախցիկների առջև խոստումներ տված անձինք։ Հարգելի պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան թոշակառու ամուսինների հետ խնդրում եմ որևէ կերպ կապ հաստատեք։ Հանձնարարեք թող պարզեն ի՞նչ կոռուպցիոն գործոն կա այս ամենի մեջ, կամ սրա հիմքում կոռուպցիա՞ է, պաշտոնեական դիրքի չարաշահու՞մ, թե մի գուցե աշխատանքի մեջ թերացում և ոչ հետևողական լինելն է պատճառը։
Բանն այն է, որ արտի այրման ժամանակ Էմիլը ասել է( քր. գործում արձանագրված է) որ արտը իր որդին է այրել, որ որդին մարզպետի( Մաթևոսյան Համբարձումի) մոտ ընկերն է ու շուտով պաշտոն կստանա, հետո տեսնելով , որ վնասի չափը մեծ է Էմիլը չժխտելով, որ ինքը ասել է, որ որդին է այրել, սկսել է ցուցմունք տալ, որ ՍԽԱԼՎԵԼ Է և ԻՆՔԸ ԵՆԹԱԴՐԱԲԱՐ Է Խոստովանել և որդին չի այրել։ Կան բոլոր ապացույցները հետագայում քննչական կոմիտե, երբ բողոքել է տիկին Գայանեն երկու անգամ ներկայացրել է անհերքելի փաստեր, որ քննիչ Խանոյանը ԿԵՂԾԻՔՆԵՐ Է արել, խոստացել են միջամտել։ Հետո գործերը հայտնվում են Մաթևոսյանի հորեղբոր հսկողության տակ և քր. գործը արդեն չորս տարի ձգվում է։ Հեռախոսահամարների վերծանման , գործի կասեցման համար տարուց ավել դատարաններում հարցը քննվել է և միայն վերաքննիչ դատարանի կողմից տիկնոջ բողոքը բավարարելուց հետո սկսվել է նոր քննություն( արդեն տարուց ավել) և չնայած քննիչն ու հսկող դատախազը փոխվել են, նույնը շարունակվում է։ Ըստ տուժող կողմի պնդման այս ընթացքում ապացույցներ են ոչնչացնում։ Իրենց Երևանյան տաքուկ ու փափուկ կյանքը թողած և 16 տարի այդ այգին հիմնած ու Էջմիածին տեղափոխված ամուսիններին այս պահին արդարություն է պետք։ Հարգելի ՀՀ գլխավոր դատախազություն 04.07.2023թ տիկնոջ կողմից եղել է գլխավոր դատախազին հասցեագրված դիմում, իսկ 31.08.2023թ Արմավիրի մարզի դատախազին, որտեղ արդեն նոր հանցագործության մասին տեղեկություններ են եղել։ Ոչ մեկի անունը արատավորելու միտում չունեմ, սակայն անգամ մարզի դատախազությունից են հուշել, որ պետք է դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Հանրությանը կիրազեկեմ գործի հետագա ընթացքի մասին ևս։ Ի գործ!!!
Աղբուրը՝
