Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև

Փետրվարի 26-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը ելութով հանդես կգա ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներում:

Կայանալու են նաև հանդիպումներ բարձրաստիճան գործընկերների հետ:

Կիսվել սոց․ ցանցերում