Զելենսկին պատմել է Պпւտինի հետ միակ հանդիպման մանրամասները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում պատմել է, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականին իր հետ հանդիպմանը կոչ արել դադարեցնել կրակը Դոնբասում։

«Ես նրան ասացի, որ Մինսկի համաձայնագրերը չեն աշխատի, քանի որ զորքերը շփման գծից դուրս բերելու գաղափարը չի աշխատի։ Նա անընդհատ հրադադարի հարց էր բարձրացնում։ Ես արդեն հստակ չեմ հիշում՝ ինչ-որ բան զարմացրեց ինձ նրա հետ անձնական շփումներում, թե ոչ, քանի որ դա ընդհանուր առմամբ կարծես այլ կյանքում եղած լիներ։ Մանրամասներ չեմ հիշում»,- Զելենսկիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Պուտինն ու Զելենսկին հանդիպել են 2019 թվականին Փարիզում Նորմանդյան ձևաչափով գագաթնաժողովում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը մասնակցել է երկկողմ հանդիպումներին՝ Զելենսկու, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում