Հրազդանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Փետրվարի 26-ին՝ ժամը 02։32-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հայ ֆիդայիներ փողոցի օղակաձև խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի արգելապատնեշին և շրջվել, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվել սոց․ ցանցերում