Սպшռնшլիքի տակ սեք սուալ բնույթի բռ նի գործողություն է կատարվել Վանաձորում գտնվող համատիրության նախագահի նկատմամբ

Փետրվարի 15-ին Վանաձորում համատիրության աշխատակցի կողմից համատիրության նախագահից խոշոր չափի գումար շորթելու դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ նշված դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ այդ տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություն էլ է կատարել։

Նա, Վանաձորում գտնվող համատիրության գրասենյակում սպանության սպառնալիքներ տալով, համատիրության նախագահի կամքին հակառակ, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն։

Նշված արարքի մասին Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ այլ տեղեկությունների էլ՝ այդ տղամարդը նշված համատիրությունից գողացել է մոտ կես միլիոն դրամ արժողության շինարարական գործիքներ և շինանյութ։

Կիսվել սոց․ ցանցերում