Կիևին Taurus հрթիռների մատակարարումները կարող են Գերմանիային ներքաշել հակամшրտпւթյան մեջ. Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկին դեմ է արտահայտվել Ուկրաինային Taurus թևավոր հրթիռների մատակարարմանը՝ իր դեմ լինելը բացատրելով մտավախությամբ առ այն, որ Գերմանիան կարող է ներքաշվել հակամարտության մեջ:

Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք ոչ մի տեղ չպետք է կապ ունենանք այն թիրախների հետ, որոնց հասնելու է այս համակարգը», — ասել է նա DPA գործակալության կողմից կազմակերպված համաժողովում՝ հավելելով. «Եվ այս հստակեցումն անհրաժեշտ է: Ես զարմացած եմ, որ ոմանց նույնիսկ չի հետաքրքրում, որ նրանք չեն էլ մտածում այն մասին, որ դա կարող է որոշակի չափով հանգեցնել պատերազմի մասնակցության այն բանի պատճառով, ինչ մենք անում ենք: Սա վերջնական որոշում է»:

Կիսվել սոց․ ցանցերում