Երեկ վարկիս օրն էր, թարսի նման էլ մոտս մի կոպեկ փող չկար, մեկ ասի գնամ մորիցս ուզեմ, էն էլ մերս էտ համաշխարհային պատմություն կսարքի, կասի էտ ինչ բանա որ մոտդ փող չկա ու ըտենց բաներ։ Դրա համար էլ քցի բռնի ասի զոքանչիցս լավը չկա, թեկուզ կարողա չորի, մի քիչ էլ վրես մունաթ գա, բայց հո փողը կտա։ Ըտենց հելա գնացի, էն էլ հյուրեր ուներ։/

Երևի մի 4 ժամ ըտեղ եմ սպասե, որ էտ պարապները հելնեն գնան, թե չէ հո իրանց դեմը զոքանչիս չէի ասի ինձ փող տուր, ամոթա չէ։ Հետո որ արդեն մենակ էինք մնացե, զոքնաչիս ասի սենցսենց վիճակա մոտս, մի հատ թարս նայեց, հետո էլ թե բա ոչինչ սաղի հետ էլ լինում, փող ես ուզում, լավ ես անում, մենակ աղջկաս լավ նայի, որ իմացել եմ մի անգամ էլ ես հետը կռիվ արե, ձեռիցս չես պրծնի։
Հիմի տարել վարկը փակել եմ, բայց մի տեսակ սիրտս կախա, կարողա սխալ արի, որ զոքանչիս մոտ գնաց, ուզում եմ մի հատ ձեր կարծիքն էլ իմանամ։ Եթե սխալ եմ արե, կգնամ կնգաս կասեմ, կտանի մոր փողը կտա։ Ախր խնայողություններ ունի, բայց ինձ մի կոպեկ չի տալիս, ոնց կլինի հետը կռիվ եմ արե, նեղացելա։ Մի խոսքով ծանրա վիճակս, որ սենց շարունակվի կարողա էն աշխարհ գնալու ճամփեն բռնեմ։
