Տալս շատ համառ բնավորություն ունի։ Եթե որոշեց, որ մի բանը իր ասածով պիտի լինի, ուրեմն՝ ինչ ուզում ես, արա, անպայման պիտի իր ուզածին հասնի։ Բայց դե դա շատ է բարդացնում մեր, և հատկապես իմ կյանքը, քանի որ ողջ ընտանիքով ընկած նայում ենք՝ երբ նեղացավ, որ խոսքը դուր չեկավ նրան և այլն։ Դա շատ է բարդացնում մեր կյանքը։՝

Էդ ամենը ներում ու տանում էինք, քանի որ այլ տարբերակ պարզապես չունեինք։ Ճարներս ի՞նչ է, միայն մտածում ենք՝ կամուսնանա, կգնա, վերջապես խաղաղ կապրեք։ Մի խոսքով՝ էդպես ապրում էինք, մինչև որ առաջնեկս լույս աշխարհ չեկավ։ Երեխայիս համար անուն ընտրելն էլ մի մեծ կռվի հարց դարձավ։
Մինչև էսօր, երբ երեխաս արդեն ծնվել է, ունի իր գեղեցիկ անունը՝ Նարե, տալս միևնույն է, ստիպում է, որ բոլորս էրեխուս իր անունով դիմենք։ Ինքն է մտածել, որ մեր երեխան պիտի իր անունը կրի, և իր անունն էլ ի՞նչ լինի։ Այո, չզարմանաք, բայց անունը Զմրուխտ է։ Իր լուսահոգի տատի անունով են կոչել, իսկ ինքն էլ համոզում է, թե դա լավագույն տարբերակն է։ Չգիտենք էլ ինչ անենք, որ էրեխուս տենց չասի։
