Շուրջ 28 մլրդ դրամ վնասի վերականգնում․ ՔԿ համապատասխան բաժինը ամփոփել է գործունեության արդյունքները (տեսանյութ)

2023-ին միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ 785 մլն ՀՀ դրամի վնաս։

Բացահայտվել են բացառիկ, բազմադրվագ և սխեմատիկ հանցագործություններ, որոնց ծավալը ևս նախադեպը չունի։

Առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքեր, փողերի լվացում, թմրամիջոցների մաքսանենգություններից մինչև ֆինանսական բուրգի ստեղծում և կառավարում․ այս և բազմաբնույթ այլ դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։

Գլխավոր վարչության մեկամյա գործունեության արդյունքներն ամփոփող այս ու մյուս տվյալները՝ ՔԿ-ի հրապարակած տեսանյութում։

 

Կիսվել սոց․ ցանցերում