Ըստ 81-ամյա Բայդենի՝ 77-ամյա Թրամփը «գրեթե նույնքան ծեր է», որքան ինքը

«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները շատ հին են, նա ցանկանում է երկիրը հետ շպրտել անցյալ»։

Նման կարծիք է հայտնել ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այնքան հին են նրա գաղափարները: Այս մարդը ցանկանում է մեզ հետ քաշել դեպի «Ռոու ընդդեմ Ուեյդի» որոշում, որի վրա ամերիկացիները ամուր դիրքեր են զբաղեցրել 50-60 տարի»,- ասել է Բայդենը։

Ըստ 81-ամյա Բայդենի՝ 77-ամյա Թրամփը «գրեթե նույնքան ծեր է», որքան ինքը։

2022 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց 1973 թվականի «Ռոու ընդդեմ Ուեյդի» որոշումը, ըստ որի դաշնային կառավարությունը երաշխավորում էր աբորտի իրավունքները: Ընդամենը երեք դատավորներ դեմ են արտահայտվել չեղարկմանը, վեցը կողմ են քվեարկել, որոնցից երեքը նշանակված են եղել Թրամփի կողմից:

Որոշումը նշանակում է, որ դաշնային օրենքներն այլևս չեն երաշխավորի հղիության արհեստական ընդհատման իրավունքները, և պետք է համապատասխան կարգավորումներ մշակվեն պետական մակարդակով:

Կիսվել սոց․ ցանցերում