Ադрբեջшնի համար լավ հնարավորություն էր. Բшյրшմովը՝ Գերմանիայում հայ-ադрբեջшնական բանակցություններից հետո գրառում է արել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել Գերմանիային հայ-ադրբեջանական բանակցությունները կազմակերպելու համար։

«Շնորհակալ եմ Գերմանիային և նախարար Անալենա Բարբոքին՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը կազմակերպելու համար։

Ադրբեջանի համար սա լավ հնարավորություն էր ևս մեկ անգամ հայտարարելու խաղաղության իր հավատարմության մասին»,- X-ում գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում