Միրզոյանն ու Բшյրшմովը Բեռլինում շարունակում են քննարկումները հայ-шդрբեջшնական կարգավորման գործընթացի շուրջ

Համաձայն նախապես հայտարարվածի՝ Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Շարունակվում են քննարկումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերի շուրջ:

Հիշեցնենք՝ երեկ Բեռլինում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:

Ավելի վաղ Բեռլինում ընթացել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը:

Դրանից հետո կայացել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի առանձին  հանդիպումը:
Կիսվել սոց․ ցանցերում