Միավորված ազգերի կազմակերպությունը և հյուսիսամետ է, և հարավամետ է, և արևելամետ է, և արևմտամետ է

Մի բացառիկ անհեթեթության մասին, որը գիտակցված շարունակվում է իրենց ինտելեկտուալ համարողների և Կրեմլի հայաստանյան քարոզիչների կողմից
Մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքները որպես արևմտյան կամ զուտ արևմտամետ կողմնորոշման հետ նույնականացնողները գիտակցաբար անտեսում են, կամ մոռանում են կամ չգիտեն, որ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի հիման վրա են ձևավորվել տարածաշրջանային այլ կառույցների հիմնարար փաստաթղթերը, ընդունվել է 1948թ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի կողմից:
Եվ Միավորված ազգերի կազմակերպությունը և հյուսիսամետ է և հարավամետ է և արևելամետ է և արևմտամետ է՝, եթե կիրառենք աշխարհաքաղաքական տեսակետից հանդես եկողների մոտեցումը:
Իրականում հենց սա մեկ օրինակ է, որ համընդհանրությունը որպես օրինաչափություն չտեսնելու կարողությունն ինչպես է հանգեցնում գավառամտության այն դրսևորմանը, որը հատուկ շարունակում են կիրառել ու օգտագործել որպես մանիպուլիացիայի և աղավաղման միջոց:
Կիսվել սոց․ ցանցերում