Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սոբրամանյամ Ջաիշանկարի հետ շատ հետաքրքիր հանդիպում ու զրույց․Ստյոպա Սաֆարյան

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սոբրամանյամ Ջաիշանկարի հետ շատ հետաքրքիր հանդիպում ու զրույց Հնդկաստանի քաղաքականության առաջնահերթությունների մասին 3 թիրախներով’ գլոբալացում, վերաբալանսավորում և նորահայտ բազմաբևռություն, ըստ որում’ այս բոլոր առանցքներով թե ընթացիկ միտումների, թե շոկերի պայմաներում։ Բացի աշխաէհում Հնդկաստանի արտաքին քաղաքականությունն ըմբռնելը, մեզ համար կարևոր էր հատկապես անմիջական հարևանությունից ընդլայնված հարևանության անցման համապարփակ ներկայացումը, որը ներառում է մեր ռեգըոնից մինչև Ծոցի երկրներ, Կենտրոնական Ասիա ու ԱՍԻԱՆԸ-ը Արևելքում։
Նախարարին ասում եմ’ ես հայ-հնդկական հարաբերությունների էլ ավելի սերտացման ջատագով ներից ժպտալով հակադարձում է’ «ես էլ» : Ասում եմ’ դե ուրեմն դե ուրեմն արագացնել ու ավելացնել է պետք, դրա համար եմ հասել ձեր մոտ…
Չշրփանցվեց նաև ՄԱԿ ԱԽ ռեֆորմացիայի թեման, ինչից Հնդկաստանն էլ շատ դժգոհ է’ հավակնություններ ցուցաբերելով դրա արդյունքում դառնալ մշտական անդամներից մեկը… Ի վերջո հենց իրենց նախագահության օրոք էր, որ մենք դիմեցինք առաջին անգամ ու ոչ մի փաստաթուղթ կրկին չկարողացանք ունենալ.. Ու դա Հնդկաստանում շատ լավ գիտեն, ու ոչ պակաս մտահոգ են, որ այս իրավիճակներում որոշումներ ընդունել երբեմն չի ստացվում… Մի խոսքով, սա արդեն այլ, բայց կարևոր խոսակցություն է…
Ավելի պրոֆեսիոնալ նկարներ Բեռլինից կգան ու շուտով…
Կիսվել սոց․ ցանցերում