Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում մաքսային աշխատողները հայտնաբերել են բանանի բեռների մեջ թաքցրած 11 կգ կոկաին։ Այս մասին հայտնում է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։
Դրա տվյալներով՝ փորձաքննությունը հաստատել է, որ հայտնաբերված նյութը կոկաին է։ Նրանք նշել են, որ թմրանյութի արժեքը սև շուկայում գերազանցում է 165 միլիոն ռուբլին։ Փոշիով բրիկետները եղել են բելգիական Անտվերպենից ժամանած կոնտեյներներում։
Մաքսանենգների դեմ քրեական գործ է հարուցվել։ Նշենք, որ փետրվարի սկզբին Սանկտ Պետերբուրգում Լատինական Ամերիկայից ներմուծված բեռներից առգրավել էին 641 կգ կոկաին, որի արժեքը գնահատվում է 2 մլրդ ռուբլի։
