Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Հանդիպմանը մասնակցում են նաև կառավարության անդամներ, Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Այս մասին հայտնել է «Ազատություն»-ը:
Պատգամավորները «Ազատության» հետ զրույցում հանդիպման օրակարգից մանրամասներ գրեթե չեն հայտնել։ Միայն նշել են՝ քննարկելու են հարցերի լայն շրջանակ։
Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:
