Մարտի 1-ին հարեւան Իրանն անցկացնում է խորհրդարանի ընտրություն: Դրա նախնական արդյունքը պարզ կլինի երեք օր անց: Խորհրդարանի ընտրությունը սակայն ունի էական նշանակություն, ինչի մասին վկայում է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի՝ քվեարկությունից առաջ արած կոչը: Նա իրանցիներին կոչ էր արել ակտիվ մասնակցել ընտրությանը, ցույց տալու համար, որ կարեւոր պահերին իրանցի ժողովուրդը դրսեւորում է իրեն:
«Այդ ժամանակ մենք կփրկենք երկիրը», հայտարարել է Գերագույն առաջնորդը: Երբ նա խորհրդարանի ընտրությանը քաղաքացիների մասնակցության հարցը դիտարկում է երկրի փրկության համատեքստում, ապա դա նշանակում է, որ գործընթացը դիտարկվում է իսկապես բախտորոշ: Ըստ կանխատեսումների, իրանյան պահպանողականների թեւը կպահպանի կառավարող մեծամասնության դիրքը: Սակայն, ըստ ամենայնի շատ կարեւոր է հանրության վերաբերմունքը եւ Գերագույն առաջնորդը փաստացի մատնացույց է անում հենց դա: Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Միլլերը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմա-տեխնիկական գործակցության խորացման դեպքում կգործեն արագ եւ շատ կոշտ:
Իսկ այդ գործակցությունն ունի խորացման միտում, կողմերը պատրաստում են մեծ ռազմավարական պայմանագրի ստորագրումը, իսկ նախօրեին Իրանում տեղի է ունեցել ՌԴ հետ տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստ, որի շրջանակում ստորագրվել է մոտ երկու տասնյակ համաձայնագիր՝ Իրանի նավթի նախարարի եւ ՌԴ էներգետիկայի նախարար, փոխվարչաօետ Նովակի մասնակցությամբ: Իհարկե դրանք վերաբերել են տնտեսական հարցերի, սակայն կասկած չկա, որ տնտեսական եւ ռազմա-տեխնիկական գործակցության տեմպը համադրված է, ինչը բխում է ներկայիս միջազգային իրողությունների տրամաբանությունից:
Չի բացառվում, որ Իրանի խորհրդարանի ընտրությունից հետո լինեն ռուս-իրանական գործակցության նոր աստիճանի մասին հենց այն հայտարարությունները, որոնց վերաբերյալ արտահայտվում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ իր հայտարարության տողատակում: Իրանի Գերագույն առաջնորդի կոչը իրանցիներին՝ քվեարկել ակտիվ, մասնակցել, չբոյկոտել քվեարկությունը, ըստ ամենայնի պարունակում է այն տողատակը, որ խորհրդարանի ընտրությունը Թեհրանը դիտարկում է որպես յուրօրինակ հանրաքվե՝ նոր հայտարարությունների մասին, որոնք ունեն «երկրի փրկության» արժեք:
Եթե այդ հանգամանքը վերածենք այսպես ասած ռազմա-քաղաքական կատեգորիայի, ապա Իրանի համար թերեւս ժամանակակաից՝ աշխարհակարգային փլուզման եւ նորի ձեւավորման պատմական ճամփաբաժանում «փրկության» գործոն կարող է լինել միջուկային կարգավիճակը: Արդյո՞ք խորհրդարանի ընտրությունը Թեհրանը դիտարկում է այդ կարգավիճակի ազդարարման տանող եզրափակիչ փուլի մեկնակետ: