32 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի մարտի 2-ին, Հայաստանի Հանրապետությունը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ։ 2012 թվականից սկսած այս օրը՝ մարտի 2-ը, նշվում է որպես Դիվանագետի օր։
2020թ․ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակմամբ գրոհեց Արցախի ողջ սահմանի երկայնքով, 2023-ի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը, 2021 մայիսին, նոյեմբերին և 2022-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքների գրավումը հայկական դիվանագիտության տապալումն ու պարտությունն է:
Սահմանին, խրամատում հերթապահող, թշնամու հետ դեմ-դիմաց անառիկ ու անվրդով կանգնած մեր զինվորի անվտանգության երաշխավորը արդյունավետ դիվանագիտությունն է:
Մեզ հետ տեղի ունեցող արհավիրքները չեն նսեմացնում բազմավաստակ դիվանագետների ահռելի աշխատանքը, որ նրանք կատարել և կատարում են աշխարհի տարբեր երկրներում։
Այսօր, պատերազմն ընթանում է դիվանագիտական ճակատում և տպավորություն է, թե մեր դիվանագետներն անցյալի կործանարար դասերը քաղած այսօր փորձում են Հայաստանի համար ապահովել նվազ կորուստներով ելքեր:
Մենք պետք է ամեն կերպ ոգևորենք և գոտեպնդենք մեր դիվանագետներին՝ իրենց առաքելության մեջ։
Շնորհավոր Դիվանագետի օրը։
