16 տարի՝ 2004 թվականից սկսած, Հայաստանը ձկան լռությամբ թույլ է տվել, որ Ադրբեջանը մինչեւ ատամները զինվի, ոչ մի քայլ չի ձեռնարկել: Իսկ Ադրբեջանին զինել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ անդամ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Թուրքիան, Բելառուսը, Իտալիան, Գերմանիան… Հայաստանը նույնիսկ չի համարձակվել, չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, չի ասել. ,,Եղբայրք պատվական, դուք, ախր, չորս բանաձեւ եք ընդունել, չորսն էլ արգելում է հակամարտության կողմերին սպառազինությունների մատակարարումը, էդ ի՞նչ եք անում, էս ի՞նչ ես անում, ընկեր Չինաստան,,: Հո զուր չէր Վանո Սիրադեղյանը Հայաստանը համեմատում ռուսական աբոզին կապած մսացուի հետ: Այդպես միայն անասունն է նայում մսագործի դանակ-կացին սրելուն:
Հ.Գ. Էդ էլ բավական չէր, Հայաստանը մշտապես արգելափակել է ԼՂ կարգավորման հարցը ՄԱԿ-ում քննարկելու Ադրբեջանի նախաձեռնությունը եւ համարել, որ դիվանագիտական ,,հախտանակ տարավ,,: Մինչդեռ առավելագույնը, ինչին կհասներ Ադրբեջանը՝ 1993թ. չորս բանաձեւերից մի կոմբինացված փաստաթուղթ կարող էր լինել, որտեղ Լեռնային Ղարաբաղը հաստատ իրավա-վարչական միավորի սուբյեկտություն կունենար:
