2022թ. դեկտեմբերից Լшչինի միջանցքը փակ է, 2023-ի հունիսից Արցшխն ամբողջական ամբողջական շրջшփшկման մեջ է․Արման Բաբաջանյան

Բարեկամս հիշեցրեց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջնորդը, 2021թ. Արցախը փրկելու կարգախոսով համանուն նախընտրական ցուցակը գլխավորած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի բառ չի խոսել Լաչինի արգելափակված միջանցքի և այդ ուղղությամբ իր պատկերացմամբ անհրաժեշտ քայլերի մասին:
44-օրյա պատերազմի ամենածանր փուլում Արցախի մեր հայրենակիցները ինձ վստահեցնում էին, որ Պուտինի ընկեր Քոչարյանը, եթե Հայաստանում վերստին գա իշխանության պատերազմը կկանգնեցնի և հայանպաստ լուծում կգտնվի:
Վերջին հինգ տարիներին Պուտինը չի մոռացել շնորհավորել Քոչարյանի տարեդարձները, հավաստիացրել է, որ վերջինիս ընկերն է՝ անգամ այն ժամանակ, երբ նա Մարտի 1-ի գործով ազատազրկված էր: Այսքան ամիս է Արցախը օրհասական վիճակի մեջ է: Քոչարյանը գեթ մեկ անգամ չի դիմել ընկերոջը՝ Պուտինին, ստեղծված իրավիճակում ելք գտնելու խնդրանքով:
Բայց նախօրեին պարզվում է Քոչարյանի գլխավորությամբ կայացել է ԱԺ «Հայաստան» դաշինքի նիստ, որը Երևանի ավագանու ընտրություններում որոշել է աջակցել «Մայր Հայաստան» նախընտրական դաշինքին և համանուն ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանին: Ոչ մի բառ, ոչ մի ծպտուն, ոչ մի խոսք Արցախից և արգելափակված Լաչինի միջանցքից:
Այսքան տմարդի, այսքան քինախնդիր, այսքան անհայրենիք և ներքինի: Եւ ինչ էր արել հայ ժողովուրդը, որ սրա տասնամյա պաշտոնավարումը հնարավոր դարձավ: Որքան անունակ և անպիտան գտնվեց այդ ամբողջ տարիներին ընդդիմությունը, որ նույնիսկ հոկտեմբերի 27-ից հետո 2003-ին սրան հաջողվեց պահպանել իշխանությունը և խորացնել խզումը Արցախի հետ, կեղեքել և հարստահարել սեփական ժողովրդին և կազմակերպել ու իրագործել սեփական ժողովրդի գնդակահարությունը Երևանի կենտրոնում:
Արցախը, հիշեցնեմ, Քոչարյանի ծննդավայր հայրենիքն է, այնտեղ է թաղված նրա հայրը՝ Սեդրակ Քոչարյանը:
Կիսվել սոց․ ցանցերում