Պակիստանի մահմեդական լիգայի նախագահ Շեհբազ Շարիֆը դարձել է երկրի նոր վարչապետ, հայտնում է Geo TV-ն։
Նրա օգտին քվեարկել է խորհրդարանի ստորին պալատի 336 պատգամավորից 201-ը։ Նրա մրցակիցը՝ «Արդարության շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Օմար Այուբ Խանը, ստացել է 92 ձայն։ Հրատարակությունը Շարիֆի հաղթանակը սպասված է համարում, քանի որ նա վայելում էր յոթ այլ կուսակցությունների աջակցությունը։
Շեհբազ Շարիֆը 72 տարեկան է։ Նա ղեկավարել է Պակիստանի կառավարությունը 2022 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի օգոստոսը։ Քաղաքական գործիչն իր կառավարության հիմնական խնդիրներն է անվանել տնտեսության ամրապնդումն ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը։
Նրա նախորդը՝ այն ժամանակ «Արդարության շարժում» կուսակցության նախագահ Իմրան Խանը պաշտոնանկ արվեց անվստահության քվեի արդյունքում՝ փողերի լվացման և պետական գաղտնիքների բացահայտման մեղադրանքների պատճառով։
Հունվարի 30-ին գործերից մեկով նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։
