Ոսկեպարի, Տիգրանաշենի, Գորիս-Կապան ճանապարհի, էլ չեմ ասում՝ Լաչինի միջանցքի, 1992թ.-ից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնված՝ նախկին ԼՂԻՄ տարածքների հետ կապված հարցերը քայլ առ քայլ պետք է կարգավորվեին քառորդդարյա բանակցային գործընթացում, այն սկզբունքով, որ, դիցուք ՊԲ -ն հեռանում է Աղդամի շրջանում զբաղեցրած դիրքերից, փոխարենն Ադրբեջանը վերադարձնում է Մարտակերտի շրջանի հարթավայրային գոտին եւ Մարտունու շրջանի օկուպացված հատվածը: Այնուհետեւ քննարկվում է, ասենք, Ֆիզուլիից հեռանալու, փոխարենը Իջեւան-Ղազախ հատվածում սահմանազատման հարցը: Եւ այսպես՝ մինչեւ Լաչինի միջանցքի, բուֆերային գոտու եւ պատերազմը բացառելու գրավոր պայմանավորվածության դիմաց՝ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության հարցը: Հիմա ի՞նչ: Կարելի է հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած հատված ոչ միայն ռազմավարական, այլեւ էքզիստենցիալ նշանակության տարածք անվանել: Հետո՞: Խնդիրը ՖԲ-ում քարտեզ հրապարակելը չէ, այլ՝ թե ի՞նչ ռեսուրս ունես, որպեսզի բանակցությունների սեղանին պնդես, որ Նախիջեւանի հատվածում ոչ մի սահմանազատման խնդիր էլ չկա, Նախիջեւանի սահմանները որոշված են Կարսի պայմանագրով, իսկ Ադրբեջանն առհասարակ այդ հարցում սուբյեկտ չէ, Նախիջեւանը օկուպացրել է Ռուսաստանը, ինքն էլ Թուրքիայի հետ որոշել է այդ պրոտեկտորատային միավորի սահմանները: Ռեսուրս ունե՞ս՝ կանգնես եւ Ռուսաստանին ասես, որ Ղազախ-Իջեւան հատվածում 1920թ. օգոստոսի 10-ի դրությամբ կանգնած է եղել քո օկուպացիոն բանակը, ինքդ ես Հայաստանի հետ զինադադարի համաձայնագրով ընդունել, ուրեմն հիմա էլ օկուպացիոն զորքդ, որ ֆորմալ առումով ադրբեջանական է, հեռացրու: Թե չէ ութամյա կրություն էլ ունենա՝ երեք հայից երկուսը ,,ռազմական փորձագետ,, կամ ,,քարտեզագետ,, է: Որ ի՞նչ:
Թե չէ ութամյա կրություն էլ ունենա՝ երեք հայից երկուսը ,,ռшզմшկան փորձագետ,, կամ ,,քարտեզագետ,, է
