Վահագն Վերմիշյանն ազատ է արձակվել

4 տարի և 1 ամիս կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ազատ կարձակվի:

Այս մասին գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ նշելով, որ  Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարել է կալանավորման փոփոխության միջնորդութունը:

Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման:

Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու եւ խարդախություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2 միլիոն 379 հազար 950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար եւ շուրջ 2 միլիոն 300 հազար ՀՀ դրամին համարժեք շինանյութ։ Գործը դատարանում է։

Կիսվել սոց․ ցանցերում