Լեհաստանն առաջարկում է ամբողջությամբ արգելել ռուսական և բելառուսական սննդամթերքի և գյուղմթերքի ներկրումը Եվրամիության տարածք, Վիլնյուս կատարած այցի ընթացքում հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Այսօր ես խորհրդարանի խոսնակին մի բանաձևի նախագիծ կուղարկեմ, որով Եվրահանձնաժողովին կոչ է արվում ամբողջական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող սննդամթերքի վրա:
Ես վստահ եմ, որ համաեվրոպական որոշումը անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, քան առանձին պետությունների կողմից կայացվածը», — Լիտվայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Տուսկը։
