Շամքիրի զինվորական դատախազությունում տեղեկություն է ստացվել ՊՆ N զորամասի զինծառայող Մուսա Էխտիրամ օղլու Էյվազլիի ինքնասպանության մասին:
Այս մասին ասված է Ադրբեջանի զինդատախազության հայտարարության մեջ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայրիցորպես իրեղեն ապացույց առգրավել են գործի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ։
Այս փաստի հիման վրա Շամքիրի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է, բոլոր միջոցները կձեռնարկվեն օրենքով սահմանված կարգով։
