Միխայիլ Միշուստինը ժամանել է Ադрբեջшն

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան։

Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը, Ռուսաստանում մեր երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը և այլ պաշտոնատար անձինք։

Այցի շրջանակներում Ռուսաստանի կառավարության ղեկավարը բանակցություններ կվարի երկրի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:

Կիսվել սոց․ ցանցերում