«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ հանդիպում կունենա ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ հանդիպում կունենա ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Ըստ տեղեկությունների՝ կքննարկվեն արտաքին քաղաքականությանը և Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Ազգային ժողովում հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:

Հանդիպմանը ներկա էին եղել Կառավարության անդամներ: Քննարկվել էին արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:

Կիսվել սոց․ ցանցերում