Բшքվի և Մпսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի. հանդիպել են Աлիևն ու Միշпւստինը

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հասել են որակական նոր մակարդակի: Ընթացիկ տարին լավ արդյունքներ կբերի երկկողմ հարաբերություններին: Այն կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ համագործակցության ամրապնդման շրջանակում բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվում են, ապրանքաշրջանառությունն աճել է 17%-ով և մոտեցել 4,5 մլրդ դոլարի։

Երկօրյա աշխատանքային այցով Ադրբեջան ժամանած Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ ավելի վաղ իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ, տարածաշրջանի խաղաղությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ:

Կիսվել սոց․ ցանցերում