Վարչապետը փակ հանդիպում կանցկացնի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին՝ ժամը 18:00-ին, փակ հանդիպում կունենա Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

Մեր տեղեկություններով՝ կքննարկվեն արտաքին և ներքին քաղաքականությանը, անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ էր վարչապետը Ազգային ժողովում հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպմանը ներկա էին եղել Կառավարության անդամներ: Քննարկվել էին արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր:

Կիսվել սոց․ ցանցերում