Ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ կանխելու սրացումները Հայաստան-Ադրբեջան սահմանին:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսն արձագանքելով հարցին, ասաց.
«Ուղերձը հետևյալն է. շատ պարզ և շատ հստակ, բոլորս հանձնառություն կրում ենք և պետք է պարտավորություն կրենք քայլեր իրականացնելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Այլընտրանք չկա: Համակարգը գուցե իդեալական չէ, բայց միակ համակարգն է, որ մենք ունենք, ուստի հարգել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը. սա պետք է բոլորը դավանեն, հավատարիմ լինեն և հետևողական:
Այս ուղերձը պետք է առաջ տանել է՛լ ավելի, և դա պետք է արվի բոլոր հնարավոր եղանակներով:
Շոշափելի կերպով մենք պետք է շարունակական լինենք մեր ջանքերում՝ վստահ լինելու համար, որ հաշվետվողականությունը ևս դառնում է անքակտելի բաղադրիչը, միջազգային հանրության ուշադրությունը պետք է շարունակաբար վեճերի խաղաղ հանգուցալուծման վրա պահել: Այս առումով Կիպրոսի Հանրապետությունը շարունակական կերպով հետամտում է այս սկզբունքների իրականացմանը, և շարունակելու ենք այդպես անել:
Մենք ինքներս եղել ենք ագրեսիայի զոհ՝ անօրինական ներխուժման, արդեն հիսուն տարի է: Հուլիսին Թուրքիայի կողմից ապօրինի ներխուժման 50-րդ տարին է, և մենք զոհ ենք հանդիսացել այս վարքագծին: Այլ լուծում չենք կարող տեսնել, քան խիստ բարձրաձայն կերպով մեր կամեցողությունը ջատագովել, այն սկզբունքներին տիրանալ, որը միջազգային համայնքը դավանել և ընդունել է: Այդ հանձնառությունը սկզբունքային դիրքորոշում պետք է մնա, և դա պետք է լինի բոլորի՝ ընդհանուր համայնքի կողմից ընդունված»,- նշեց Կիպրոսի ԱԳ նախարարը:
